Բելառուսի համար գազի գինը նախկին մակարդակի վրա կմնա, զեղչեր նախատեսված չեն, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ Բելառուսին մատակարարվող գազի գինը նույնն է մնալու, ինչպես հաշվարկվում է գործող բանաձեւով։ Ոչ մի փոփոխություն  չի կատարվել։ Անհրաժեշտ է մարել պարտքերը նորմալ տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ բելառուս գործընկերները նույնպես հասկանում են այդ հանգամանքը։