ԱՄՆ նախագահի թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճերի երկրորդ փուլը հեռուստադիտողը կհիշի ճանճի մասնակցությամբ զավեշտալի միջադեպով։ Միջատը ուղիղ եթերի ժամանակ նստել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ունքին։ Շուտով դա դարձել էր սոցիալական ցանցերում բուռն քննարկումների թեմա։ Այդ ֆոնին Twitter–ում մի քանի հաշիվ է բացվել, որոնք վարում են նախկին պետքարտուղարի ունքին նստած ճանճի անունից, փոխանցում է Newsru–ն։
Մինչ Քլինթոնը պատասխանում էր հերթական հարցին, ճանճը նստել էր նրա ունքին եւ անմիջապես թռել։ Դա ոչ մի կերպ չէր շեղել Քլինթոնի ուշադրությունը, ասես նա առհասարակ չէր նկատել ճանճին։
Շուտով համացանցում սկսեցին հայտնվել Քլինթոնի ելույթի տեսագրությունները։ Twitter–ում հայտնվել էին միանգամից մի քանի հաշիվ, որոնք բացվել էին ճանճի անունից։
«Ես աջակցում եմ Հիլարիին։ Չեմ կարող հավատալ, որ հայտնվել եմ հեռուստատեսությունում»։
Showing my support for Hillary! I can't believe I'm on TV! #FliesForHillary #flygate #debate pic.twitter.com/l3UYP6P4yb
— Hillary's Fly (@FliesForHillary) October 10, 2016




























