Լեհաստանն անհիմն է համարում Կալինինգրադի ռազմական ամրացումը եւ կարծում է, որ Կալինինգրադի մարզում օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համալիրներ տեղակայելու Ռուսաստանի որոշումը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողություններին «անհամարժեք պատասխան» է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Newsru-ն:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի արձագանքը՝ Կալինինգրադում հրթիռներ տեղակայելը, բացարձակապես անհամարժեք պատասխան է այն ամենին, ինչ անում է ՆԱՏՕ-ն»,- ասել է Վաշչիկովսկին:

Լեհաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ մտադրություններ չունեն: «Այդ պատճառով մենք ոչ մի հիմք չենք տեսնում Կալինինգրադի կայազորի այդպիսի ամրացման համար՝ «Իսկանդեր» հրթիռների նման հարձակողական սպառազինության տեղակայման միջոցով: