Մտահոգիչ է այն, ինչ 21-րդ դարում կատարվում է Սիրիայում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

«Իմ մանդատը չէ, սակայն ես անձնապես քննադատում եմ այն, ինչ 21-րդ դարում կատարվում է Սիրիայում, մտահոգիչ է: Սիրիայում չպետք է թույլ տալ հարցի ռազմական լուծում, անհրաժեշտ է քաղաքական լուծում»,- ասաց Յագլանդը:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ