Սիրիացի Ջաբեր ալ Բաքրը, որին Գերմանիայում ձերբակալել էին ահաբեկչության պատրաստման կասկածանքով, ենթադրաբար կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով Գերմանիայի ոստիկանությանը։
Բնակարանում, որտեղ ապրում էր 22-ամյա սիրիացին, պայթուցիկ նյութերի լաբորատորիա եւ հզոր պայթուցիկների հետքեր են հայտնաբերել։ Ոստիկանապետի խոսքով՝ սիրիացին կարող էր Գերմանիայում մեծամասշտաբ հարձակում պատրաստել։ «Կասկածյալի մեթոդներն ու վարքը վկայում են ԻՊ–ի հետ կապերի մասին»,– լրագրողների հետ զրույցում ասել է Սաքսոնիայի ոստիկանապետ Յորգ Միխայելիսը։
Նրա խոսքով՝ Բաքրը համացանցում ուսումնասիրել է մահապարտի գոտի պատրաստելու մեթոդները։ «Դատելով նրանից, ինչ մենք գիտենք, Խեմնիցում նախապատրաստվող ահաբեկչությունը նման էր լինելու Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչություններին»,– ասել է նա։




























