«Ռոսսելխոզնադզորը» թույլ չի տվել Բելգորոդի շրջան մտնել 11 կատուների, որոնց Ուկրաինայից ՌԴ էին փորձում անցկացնել առանց անհրաժեշտ անասնաբուժական փաստաթղթերի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության ռեգիոնալ վարչությունը։
«Անցած շաբաթ․․․առանց անասնաբուժական փաստաթղթերի, թույլատրելի նորման գերազանցող քանակությամբ քաղաքացիները փորձել են Ուկրաինայից ներմուծել ավելի քան 480 կմ ճարպ, թռչնամիս, խոզի ու տավարի միս ու մեղր։ Բացի դրանից ուղեւորներից մեկի մոտ հայտնաբերվել է 11 կատու»- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության վարչությունը նշում է, որ ուղեւորը չուներ կենդանիներ ներմուծելու եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Արդյունքում կատուներին վերադարձրել են Ուկրաինա։
Մթերքի մի մասը նույնպես վերադարձվել է Ուկրաինա, իսկ մյուս մասը՝ ուտիլիզացվել է։




























