Ուկրաինացի օրենսդիրները մտադիր են շրջանառության մեջ դնել «բարեխիղճ կաշառակեր» հասկացությունը։
Գերագույն ռադայում գրանցվել է «Կոռուպցիայի նախազգուշացման ու էլեկտրոնային հայտարարագրման ընդհանուր սկզբունքների մասին» համապատասխան օրինագիծը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ «բարեխիղճ կաշառակեր է համարվում նա, ով ժամանակին, օրենքով նախատեսված ժամկետներում էլեկտրոնային հայտարարագրերում արտացոլում է տեղեկություններն իր ակտիվների մասին, այլ եկամուտներն ու օգուտները, որոնք ստացել է կոռուպցիոն գործունեության արդյունքում»,- ասվում է փաստաթղթի նախագծում, որի հեղինակը Ռադայի պատգամավոր Եվգենի Դենդեյն է։
Պարզաբանական գրության մեջ նա նշել է, որ «օրինագիծը կընդլայնի հայտարարագրման համակարգի հնարավորությունները էլեկտրոնային հայտարարագրման շրջանակում»։




























