Յարոսլավլում հարբած ոստիկանները կրակել են լաբրադոր տեսակի շան վրա։
«Իստոչնիկի» փոխանցմամբ Կլյուչի գյուղի բնակչուհին այդ մասին հաղորդում է տվել քննչական կոմիտե, դատախազություն ու ՆԳՆ վարչություն։ Ոստիկանները, որոնք քաղաքացիական հագուստով են եղել ու որոնցից, կնոջ խոսքով, ալկոհոլի հոտ էր փչում, կրակել էին կնոջ լաբրադոր շան վրա հենց նրա տան մոտ։
«Կրակելու պահին ես պարտեզում էի, լսեցի կրակոցը, կարծեզի, թե անտառում որսորդներն են կրակում։ Հետո շունս վազելով ինձ մոտ եկավ՝ ամբողջովին արյունլվա, ես տանից դուրս եկա ու քաղաքացիական հագուստով երեք երիտասարդի տեսա»,- ասվում է կնոջ դիմումի մեջ։
«Երբ ես առաջարկեցի ոստիկանություն կանչել, նրանք ասացին, որ հենց իրենք են ոստիկաններ»։ Նրանք իրենց լկտի ու գռեհիկ էին պահում, պատմել է կինը։ Շունը հիմա անասնաբուժական կլինիկայում բուժում է ստանում։
ՆԳՆ վարչությունում հայտնել են, որ շունն իբրեւ վտանգավոր էր։ Շան տերը հաղորդում է տվել ՔԿ ու դատախազություն։



























