ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը եվրոպական բանակ ստեղծելու իմաստ չի տեսնում։

«Ոչ, չեմ կարծում, որ դա իմաստ ունի։ Բայց ես չեմ կարծում, որ այդ մասին Եվրամիությունում խոսք կա։ Ես ներկա եմ եղել ԵՄ պաշտպանության նախարարների նիստին,  եւ ոչ ոք եվրոպական բանակ ստեղծելուն կողմ չէր արտահայտվում։ Խոսում էին  եվրոպական պաշտպանության ուժեղացման մասին»,- ասել է Սթոլթենբերգը գերմանական Պասսաու քաղաքում անցնող համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով «բանավեճերը, որոնք հիմա ընթանում են, եվրոպական բանակ ստեղծելուն չեն վերաբերում»։ «Նրանք խոսում են եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու մասին, ինչին ես կողմ եմ։ Դա լավ է թե՛ Եվրոպայի, թե՛ ՆԱՏՕ-ի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ իր հերթին համաժողովի ժամանակ նշել է, որ եվրոպական բանակի կողմնակիցները դժոհ են ՆԱՏՕ-ում «անգլոսաքսոնների գերազանցությունից»։ «Ես գիտեմ, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք կողմ են արտահայտվում եվրոպական բանակին, համարում են, որ պոտենցիալ եվրոպական բանակը կարող է ՆԱՏՕ-ին այյլընտրանք լինել։ Նրանք ասում են, որ եվրոպական բանակը անհրաժեշտ է, քանի որ ՆԱՏՕ-ն չափից անգլոսաքսոնական է, չափից ամերիկյան»,- հայտնել է Տուսկը։ Նրա կարծիքով դա ամենավտանգավոր մտածելակերպն է, որը հնարավոր է պատկերացնել։

Եվրոպական բանակ ստեղծելու մտահղացումը, որի մասին բազմիցս բարձրաձայնել է ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ակտուալ է դարձել ԵՄ-ից բրիտանացիների դուրս գալու որոշումից հետո, քանի որ ՄԵծ Բրիտանիան վետո էր դրել եվրոպական բանակի ստեղծման վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։