Սոցհարցման տվյալներով, Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զգալիորեն առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից՝ կանանց մասին վերջինիս սկանդալային արտահայտությունների ֆոնին։
NBC News/Wall Street Journal-ի հարցման տվյալները վկայում են այն մասին, որ Քլինթոնը Թրամփից առաջ է անցել 14 տոկոսով (58 տոկոսը 38 տոկոսի դեմ)։ Հարցումը կատարվել է «հավանական ընտրողների» շրջանում՝ այսինքն նրանց, ովքեր դեռ չեն գրանցվել քվեարկության համար, բայց մտադիր են գրանցվել։ Գրանցված ընտրողների շրջանում դեմոկրատների թեկնածուի աջակցության մակարդակը 13 տոկոսով բարձր է, քան հանրապետականինը։
Ավելի վաղ հրապարակվել էր Թրամփին վարկաբեկող 11 տարվա վաղեմության տեսագրություն, որտեղ Թրամփը գռեհիկ արտահայտություններով պարծենում էր կանանց հանդեպ ոտնձգություններով ու պնդում, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, քանի որ ինքը «աստղ է»։ Տեսագրության հրապարակումից հետո մի շարք ականավոր հանրապետականներ Թրամփին կոչ են արել հանել թեկնածությունը նախագահական ընտրապայքարից, ինչն աննախադեպ է ԱՄՆ քաղաքական նորագույն պատմության մեջ։ Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կանցնեն նոյեմբերի 8-ին։




























