Դալայ Լամա XIV-ը չի բացառում, որ ապագայում Տիբեթի հոգեւոր առաջնորդը կարող է կին լինել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ռիգայում Բալթյան երկրների եւ Ռուսաստանի բուդդայականների համար ուսմունքը փոխանցելիս:

«Կանայք ավելի զգայուն են կենդանի էակների տառապանքների հանդեպ: Այդ պատճառով նրանք պետք է ավելի ակտիվ դեր կատարեն հասարակության կյանքում: Եթե Դալայ Լաման, լինելով կին, կարողանա մեծ օգուտ բերել հանրությանը, ապա, իհարկե, դա հնարավոր է»,- ասել է Դալայ Լամա XIV-ը:

Նա հավելել է, որ արդեն այս տարեվերջին միանձնուհիներն առաջին անգամ քննություններ են հանձնելու բուդդայական փիլիսոփայության դոկտորի՝ գեշեի կոչում ստանալու համար:

Ավանդույթի համաձայն՝ մահից Դալայ Լամայի մահից հետո միաբանները նրա նոր վերամարմնավորումն են փնտրում: Մի շարք փորձություններից հետո նրանք երեխայի են ընտրում, որին սկսում են դաստիարակել որպես ապագա Լամա: