Ալմաթիում Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն արմատական խմբի երեք անդամի են ձերբակալել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում իրավապահ եւ հատուկ մարմինների աշխատակիցների դեմ: Այս մասին հաղորդում է Informburo-ն:

Արդեն հայտնի է, որ ձերբակալվածներից ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ են առգրավել, ծայրահեղական կրոնական նյութեր, այդ թվում՝ ահաբեկչություն իրականացնելու կոչեր պարունակող:

Այս տարեսկզբից Ալմաթիում Ազգային անվտանգության կոմիտեն արմատական տրամադրություններով 29 անձի հանցավոր գործունեություն է կանխել: