Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համալիրներ տեղակայելու մասին Վաշինգտոնի կայացրած որոշումը կարող է սրել իրադրությունը տարածաշրջանում, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Կորեական թերակղզու խնդիրների կարգավորման համար: Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

Նրա խոսքով՝ Կորեային հանրապետությունում ամերիկյան ՀՀՊ համալիրների տեղակայումն ակնհայտորեն դուրս է գալիս «հյուսիսկորեական սպառնալիքը» զսպելու խնդրի սահմաններից:

ՌԴ պաշտպանության նախարարության մոտ, ըստ Անատոլի Անտոնովի, «կասկած չի հարուցում փաստը, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների աջակցությամբ շարունակում է աճեցնել գլոբալ ՀՀՊ-ի ասիա-խաղաղօվկիանոսյան հատվածի պոտենցիալը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ստեղծված ռազմավարական հավասարակշռության քայքայման ինչպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: