Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մրսել է եւ այժմ բուժվում է: Այս մասին գրում է NUR.KZ-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Մրսածության հետ կապված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բուժման մեջ է»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նազարբաեւը Երեւան է ժամանելու: Ադրբեջանական լրատվամիջոցների հավաստմամբ, մինչ այդ՝ հոկտեմբերի 12-ին, նա Բաքվում կլինի: