Քալիֆորնիայում տղամարդուն հաջողվել է ողջ մնալ երկու արջերի հետ գոտեմարտում: Ըստ AmericaRu-ի՝ Լոս Անջելեսից հյուսիս-արեւելք գտնվող Սան Գաբրիելի լեռներում նա գործնականում դեմ առ դեմ է բախվել գիշատչին: Մի քանի րոպե անց նա ստիպված էր պայքարել նաեւ երկրորդ արջի դեմ, այս պայքարում եւս նա է հաղթել:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, կյանքի համար վտանգ չներկայացնող վերքերով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ասել է, որ գազաններից մեկին հետ մղելուց հետո, իր վրա անսպասելի երկրորդն է հարձակվել:

53-ամյա տղամարդը Սիերա-Մադրա պարկից հյուսիս գրեթե երկու մղոն հեռավորությամբ գտնվող արահետի վրա է եղել, երբ սկսվել է արջերի հետ նրա գոտեմարտը: Նա տառացիորեն մխրճվել է արջի մեջ, որը կանգնել է հետեւի թաթերի վրա եւ փորձել է մարդուն պատառոտել: Երբ ամերիկացուն հաջողվել է փախչել գիշատչից, երկրորդն է հայտնվել: Տղամարդը հասցրել է փախչել եւ օգնություն կանչել: Նա տեղափոխվել է Արկադիայի մեթոդական հիվանդանոց: