Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցն Ադրբեջան չեղարկվել է: Այս մասին Ինտերֆաքս-Ադրբեջանին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը:

«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ հոկտեմբերի 12-ին Ադրբեջան կատարելիք այցը չեղարկվել է՝ երկրի ղեկավարի հիվանդանալու պատճառով: Նա բուժվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Բաքու կատարելիք այցից հետո Նազարբաեւը պետք է Երեւան ժամաներ՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստին: Երեւան այցի հարցը դեռեւս հստակ չէ: