Այս տարի Վիեննայում ՄԱԿ-ի Կանանց խումբի (UNWG) կազմակերպած բարեգործական տոնավաճառից ստացված գումարներից ֆինանսավորվող ծրագրերի մեջ է ընդգրկվել նաեւ Գյումրիի Երեխաների տան վերանորգման ծրագիրը:

Սույն բարեգործական ծրագրի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կարիքավոր երեխաներին: Այս տարի ներկայացված 200 ծրագրերից ընտրվել էին 35 ծրագիր, իսկ գումարային ֆոնդը կազմում էր 204.488 եվրո: Յուրաքանչյուր ծրագրին հատկացվող առավելագույն գումարը կազմում էր 7.000 եվրո: Վիեննայում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը այս տարի ներկայացրել էր Գյումրիի Երեխաների տան վերանորգման համար ֆինանսական աջակցություն ստանալու ծրագիրը, որը հայտնվել էր ընտրված 35 ծրագրերի շարքում:

Արդեն իսկ Գյումրիի Երեխանների տանն է փոխանցվել 7.000 եվրո գումարը, որը պետք է նպատակաուղղվի խոհանոցի եւ սանհանգույցի սանիտարահիգենիկ պայմանների: