Հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի եւ ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացել է Հայ մտավորական, հասարակական եւ քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ծննդյան 141-րդ տարեդարձը: Այս առաքելությանը նրանց էր միացել նաեւ Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ դնելով Յոկոհամայում 1937թ. իր մահկանացուն կնքած եւ արտսահմանցիների գերեզմանատանը թաղված Դիանա Աբգարի շիրիմին:
Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանն են նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի ԱԳ նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու եւ Ճապոնիայի կառավարությանը էկզեկվատուրա հանձնելու թույլտվության վերաբերյալ:
Ծաղկեպսակ դնելու արարողությանը, ինչպես նաեւ դեսպանությանը տեղի ունեցած ընդունելությանը, ներկա են եղել նաեւ Ճապոնիա-Հայաստան բարեկամության միության անդամներ եւ ճապոնական NHK եւ Asahi shinbun թերթերի լրագրողներ:




























