Յոթերորդ սերնդի արդիականացված Volkswagen Golf հեթչբեքը ներկայացվելու է նոյեմբերի սկզբին, սակայն շնորհանդեսի ճշգրիտ վայրն ու տեղը հայտնի չեն ։
Նոր մեքենայի դեբյուտը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Գերմանիայում, բայց չի կարելի բացառել, որ հեթչբեքը կցուցադրեն այն ավտոսալոնի շրջանակում, որը անցնելու է Լոս Անջելեսում նոյեմբերի 18-ից 24-ը։
Ենթադրվում է, որ հեթչբեքը կունենա բարելավված լուսադիոդային օպտիկա, այլ բամպերներ ու հետեւի լուսարձակներ։ Որոշ տեղեկություններով սալոնը սարքավորված կլինի նոր մուլտիմեդիա համակարգով՝ որը կունենա մեծ էկրան ու ժեստերի կառավարման գործառույթ, հայտնում է Informing–ը։
Հայտնի է, որ ուժային սարքավորումը ներկայացված է լինելու նոր 1․5 լիտրանոց «տուրբոքառյակներով»՝ 130 ու 150 ձիաուժ հզորությամբ։




























