Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Սերբիայի 20 քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում, հայտնում է Pink M հեռուստաալիքը։

 «Մենք կասկածում ենք, որ նրանք ներթափանցել են Չեռնոգորիայի տարածք պետական հաստատությունների, ոստիկանության բաժանմունքների, նաեւ այլ կարեւոր օբյեկտների ու բարձրաստիճան պաշտոնյաների վրա զենքի կիրառումով հարձակումներ իրականացնելու համար»,- հայտնել ոստիկանապետ Սլավկո Ստոյանովիչը։

Նրա խոսքով, խումբը ծրագրում էր հարձակումներ մի շարք քաղաքներում ու ռեգիոններում։ Ձերբակալվածների անունները չեն նշում։ Կասկածյալներից մեկը դեռ որոնման մեջ է։

 Հոկտեմբերի 16-ին Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրություններ են։ Իրենց թեկնածուներն են առաջադրել 17 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Հիմնական պայքարը ծավալվում է վարչապետ Միլո Ջուկանովիչի ղեկավարած Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ու Դեմոկրատական ճակատ ընդդիմադիր կոալիցիայի միջեւ։ Ընտրություններին կարող է մասնակցել ավելի քան 500 հազար ընտրող։