Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն առանց ինտերնետի է մնացել:

«Ինչ-որ պետության կողմից կանխամտածված կերպով անջատվել է Ջուլիան Ասանժի հասանելիությունն ինտերնետին: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել անկանխատեսելի հանգամանքների համար»,- ասված է Twitter-ում հրապարակված WikiLeaks-ի հաղորդագրությունում: