Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկում աշակերտը դանակահարել է երկու համադասարանցիների եւ ուսուցչին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է ավագ դպրոցի առաջին դասարանի աշակերտների միջեւ: Աշակերտներին բաժանել փորձող 40-ամյա ուսուցիչը նույնպես վիրավորվել է:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: