Սալոնիկում միգրանտները գիշերն անկարգություններ են հրահրել վրաերթի հետեւանքով փախստական կնոջ եւ նրա երեխայի զոհվելուց հետո: Այս մասին հաղորդում են DW-ն:

Փախստականների ճամբարի բնակիչներն ավտոմեքենաներ եւ աղբարկղեր են այրել, նաեւ հարձակվել շտապօգնության բրիգադի վրա: Ակցիան ցրելու համար ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել, առավոտյան անկարգություններն ավարտվել են:

Կնոջն ու երեխային վրաերթի ենթարկած վարորդը կալանքի տակ է: