Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Սիրիայի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով: AP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հավելելով, որ հնարավոր է Դամասկոսի դեմ միջոցառումների ընդունումը:

«Ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի ճգնաժամը, եւ բացառված չէ, որ Սիրիայի դեմ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն: