Վիլնյուսի շրջանային դատարանը որոշել է որպես վկայի  հարցաքննել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1991-ի հունվարի 13-ի ողբերգական իրադարձությունների գործով, հայտնում է Delfi–ն։

Դատախազները  նաեւ նշել են, որ դեռեւս 1992 թվականից փորձեր են ձեռնարկվում 1991-ի հունվարի 13-ի ողբերգական իրադարձությունների մասին Գորբաչովից բացատրություններ ստանալու համար, սակայն ապարդյուն։

Դատախազ Դալյա Սկորուպսկայտեն նշել է, որ հենց այն պատճառով, որ Գորբաչովը հրաժարվում է շփվել Լիտվայի Գլխավոր դատախազության հետ, հնարավորություն չկա նրան հատուկ վկայի կարգավիճակ շնորհել, որը օտարերկրյա քաղաքացուն կպարտավորեցնեին ներկայանալ Լիտվա ցուցմունք տալու համար։