AeroMobil թռչող մեքենայի մոտավոր գինը կկազմի 200 հազար եվրո։ Մեքենաների սերիական արտադրությունն ու վաճառքը սպասվում է 2017 թվականին։
Թռչող մեքենայի նախատիպն ունի 3 լ ծավալով եւ 100 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Հայտնի է, որ թռչող սարքը կարող է զարգացնել մինչեւ 160 կմ/ժ արագություն եւ օդ բարձրանալ 200 մ երկարությամբ հարթակից, հայտնում է Informing–ը։
Նշենք, որ AeroMobil–ի առավելագույն արագությունը օդում կազմում է 200 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 700 կմ։




























