Աբխազիայի ՆԳ նախարար Ասլան Կոբախիան քաղաքացիներին եւ հատկապես Սուխումի բնակիչներին կոչ է արել հատկապես զգոն լինել, իրավապահներին տեղյակ պահել կասկածելի մարդկանց եւ առարկաների մասին, հայտնում է apsnypress.info–ն։
Կոբախիան առավոտյան «Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության» տարածքում հնչած պայթյունից որոշ մանրամասներ է հայտնել։ Նա նշել է, որ առավոտյան ժամը 07։15–ի սահմաններում պայթյուն է հնչել։ Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, որի ինքնությունը պարզվում է։ «Նրա մոտ եղել է պայթուցիկ սրաք։ Բացառված չէ, որ նա միայնակ չի եղել։ Այս պահին ուժային կառույցները օպերատիվ–հետախուզական միջոցառումներ են անցկացնում։ ՆԳՆ անձնակազմը գործի է դրվել մարդկանց կուտակումների վայրերի եւ կենսապահովման օբյեկտների անվտանգությունը ապահովելու համար»,– ընդգծել է Ասլան Կոբախիան։




























