Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին Սիրիայում նրա գործողությունների պատճառով։ Այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում է DW–ն։

Նրա խոսքով՝ ինքը չի տեսնում, թե ինչպես կարող են պատժամիջոցները՝ հնարավոր է եւ երկարաժամկետ գործողները, նպաստել Սիրիայում խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանը։ «Այդ պատճառով ես միակը չեմ, ով այս դեպքում թերահավատորեն է վերաբերվում պատժամիջոցներին»,– հավելել է նախարարը։

Շթայնմայերի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ հրադադարի ռեժիմի հարցով բանակցությունների վերականգնման եւ Հալեպում հումանիտար օգնության ապահովման վրա։