Սուխում քաղաքի դատախազությունը «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Աբխազիայի պետական ռադիոընկերության շենքի մոտ պայթյունի գործով, հայտնում է apsnypress.info–ն։

Սուխումի դատախազ Ռուսլան Տիրկբան հայտնել է, որ պայթյունի գործով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ահաբեկչություն եւ պայթուցիկ սարքի ապօրինի պահպանում եւ տեղափոխություն։

«Այս պահին դեպքի վայրի զննությունն ավարտվել է։ Պարզվում է զոհի ինքնությունը»,– ասել է դատախազը։

Հիշեցնենք, որ տղամարդը, որի ինքնությունը դեռեւս պարզ չէ, պայթել էր Աբխազիայի պետական ռադիոընկերության շենքի մոտ։ Աբխազիայի իշխանությունները կարծում են, որ նա կարող էր համախոհներ ունենալ։