Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ երևում է,  թե ինչպես է Մոսուլ քաղաքի մոտ մահապարտը  պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայով հարձակվում Իրաքի ուժայինների զրահամեքենայի վրա, հայտնում է LiveLeak-ը։

Քաղաքի վրա, որը ԻՊ խմբավորումն իր մայրաքաղաքն է հռչակել, շարունակվում է կառավարական ուժերի գրոհը։ Գործողության ցամաքային մասին նախորդել են հրետանային ու օդային հարվածներ, որոնք ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան սկսել էին հոկտեմբերի 15-ի երեկոյան։ ԻՊ զինյալներն էլ իրենց հերթին այրել են անվադողեր, որպեսզի վատացնեն ռազմական օդանավերի տեսանելիությունը։ Բացի դրանից ահաբեկիչները քաղաքի շուրջ ակոսներ են փորել, նավթ լցրել դրանց մեջ ու այրել։