Ամերիկյան Թեքսաս նահանգում երկու դիմակավոր հանցագործներ ներխուժել են կենդանաբանական խանութ ու գողացել բուլդոգ տեսակի վեց ձագերի։ Գողացված կենդանիների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 20 հազար դոլար։ Տեսահսկման խցիկներից առգրավված տեսագրությունը հրապարակել է ABC հեռուստացանցը, հայտնում է Lenta–ն։
Խանութի աշխատակիցները 800 ական դոլար պարգևատրում են խոստացել յուրաքանչյուր գտնված ձագի համար։




























