Հայտնի ռեստորանային աշխատող եւ շեֆ-խոհարար Մարիո Բաթալին հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերջին պաշտոնական ընթրիքի նախապատրաստման մասին, որը կտրվի հոկտեմբերի 18-ին՝ Սպիտակ տանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշվում է, որ ընթրիքը նախատեսված է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Բաթալիի խոսքով՝ էմոցիոնալ առումով ինքն այս ընթրիքի պատրաստմանն ամբողջ կյանքում է պատրաստվել, սակայն ժամկետի տեսանկյունից նախագիծն իրականացման գործընթացում է մոտ երկու ամիս:
Դրանից զատ, խոհարարը հայտնել է մի քանի ուտեստների մասին, որոնք կմատուցվեն քաղաքական գործիներին: Ճաշացանկի մեջ են մտել ԱՄՆ նախագահի կնոջ սիրելի մի քանի ուտեստներ, որոնց թվում են եղեսպակով քաղցր կարտոֆիլը: Իտալացիներն այն պաստա են կոչում, որը նման է քառակուսի ռավիոլայի: Ընթրիքին կմատուցվեն նաեւ բրոկոլիով սթեյքներ, դդմիկով տաք սալաթ: Բաթալին դեսերտի համար պատրաստել է խնձորի կարկանդակ եւ յուղազերծ կաթնասերի սորբեթ:
Բաթալին նշել է, որ այնքան անհանգիստ չի եղել Բարաք եւ Միշել Օբամաների համար ընթրիք պատրաստելիս, որքան Մաթեո Ռենցիի եւ նրա կնոջ՝ Ագնես Լանդինիի համար:




























