Հնդկաստանի Բհուբանեշվար նահանգում մասնավոր հիվանդանոցներից մեկում խոշոր հրդեհի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝  հրդեհն սկսվել է հիվանդանոցին առընթեր Բժշկական գիտությունների ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից հետո արագ տարածվել է ամբողջ շենքում: Մարդկանց մեծ մասը մահացել է ծխախեղդ լինելուց: Այրվածքներ ստացած մարդկանց տեղափոխել են հարեւան բժշկական հաստատություններ:

Նշվում է, որ հրդեհի շիջմանը մասնակցել է հրշեջ 10 հաշվարկ: Կրակը մարվել է մոտ 2 ժամում:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել հրդեհի ընթացքում մարդկանց զոհվելու կապակցությամբ: