Ֆիլիպիններին մոտեցող «Լավին» թայֆունը կարող է դառնալ 3 տարվա մեջ ամենահզորը «7 հազար կղզիների երկրում» մոլեգնած «Յոլանդա» սուպերթայֆունից հետո, որը հազարավոր ֆիլիպինցիների կյանք էր խլել։ Այս մասին ասել են Ֆիլիպինների Մթնոլորտային, գեոֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Օդերեւութաբանները այն որակել են որպես «սուպերթայֆուն», քամու արագությունը հասնում է առնվազն 220 կմ/ժ–ի։
Ֆիլիպինների Մթնոլորտային, գեոֆիզիկական եւ աստղագիտական ծառայություններից հայտնել են, որ «Լավինը» հինգշաբթի առավոտյան կհասնի Կագայան նահանգին, իսկ մինչ այդ ընթանում է 150 կմ/ժ արագությամբ, քամու պոռթկումները հասնում են մինչեւ 185 կմ/ժ–ի։
Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհուրդը հաստատել է 4 մարդկանց զոհվելու փաստը։




























