Մոտ 500 ֆրանսիացի ոստիկան գիշերային ցույց է կազմակերպել Փարիզի Ելիսեյան դաշտերում, հայտնում է BFMTV–ն։

Տասնյակ մեքենաներ եւ մոտոցիկլետներ միացրած ազդանշաններով հոկտեմբերի 18-ի գիշերն անցել են քաղաքի կենտրոնով։ Բողոքի ակցիան նվիրված էր ամսվա սկզբին տուժած գործընկերներին։ Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում։

Հոկտեմբերի 8-ին Նորմանդիայում մի խումբ երիտասարդներ ոստիկանական 2 մեքենայի վրա դյուրավառ նյութերով լի շշեր էր նետել։ Մեքենաներն այրվել էին, 2 ոստիկան ծանր այրվածքներ էին ստացել։ Նրանցից մեկը կոմայի մեջ է։