Լեհաստանի տարածքում առնվազն 54 մարդ է ձերբակալվել թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված Եվրոպոլի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ստուգվել է մոտ 9 հազար մարդ, 4.5 հազար մեքենա եւ 9.5 հազար օբյեկտ, այդ թվում՝ էքսկորտ գործակալություններ, գիշերային ակումբներ, ռեստորաններ, կայանատեղիներ, անտառային համալիրներ, լցակայաններ եւ հյուրանոցներ։ Այդ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թրաֆիքինգի 42 պոտենցիալ զոհ՝ 41 կին եւ 1 տղամարդ»,– ասել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ագնեշկա Գոլիասը։

Պոտենցիալ զոհերի մեծ մասը հայտնաբերվել է Վրոցլավ քաղաքում։ Նրանց թվում եղել են Լեհաստանի 24 քաղաքացի, 4 ուկրաինուհի, մեկ բուլղարուհի։ Վարշավայի տարածքում թրաֆիքիգնի զոհ են դարձել Բուլղարիայի 2 քաղաքացի։