Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք ուղեւորվող Lufthansa ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայաններից մեկում: Պատճառը սրահում առաջացած ծուխն է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյուֆաունդլենդ կղզու Գանդեր քաղաքում: Boeing 747-400-ում 345 ուղեւոր եւ անձնակազմի 18 անդամ է եղել:

Ծխի առաջացման պատճառները դեռեւս հայտնի չեն, ուղեւորներին պահեստային օդանավ է տրամադրվելու: