Թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել թռչուններին բախվելու պատճառով։ Այս մասին ասված է ակումբի Twitter–ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Բախումից հետո օդանավի դիմային ապակին պայթել էր, օդաչուները ստիպված էին վայրէջք կատարել Բուդապեշտում։ Միջադեպից ոչ ոք չի տուժել։

Նշենք, որ «Ֆեներբախչեն» հոկտեմբերի 20-ին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի շրջանակներում արտագնա հանդիպում կունենա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։