Բրազիլիայի խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդու Կունյան կալանավորվել է կոռուպցիայի մասին գործով, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Մոտ ժամանակներս նրան կտեղափոխեն Կուրիտիբա քաղաքի բանտ։

Հոկտեմբերի 14-ին նախկին խոսնակին մեղադրանք են առաջադրել փողերի լվացման համար։ Քննության վարկածով նա 2․4 մլն ռեալի չափով կաշառք է ստացել պետական Petrobras նավթագազային ընկերությունից՝ Բենին հանրապետությունում պայմանագրերի կնքմանը աջակցելու համար, իսկ հետո օգտագործել է Շվեյցարիայում իր բանկային հաշիվները այդ գումարները «լվանալու» համար։