Peugeot 208 մեքենան 2018-ին կարտադրվի էլեկտրամոբիլի տեսքով: Ենթադրվում է, որ ֆրանսիական մեքենայի նոր մոդելը կունենա թարմացված մոդուլային պլատֆորմ, որը մասամբ ներդրված է PSA Peugeot Citroen կոնցեռնի էլեկրամոբիլներում:

Peugeot 208-ը 2018 թվականին հասանելի կլինի 3 եւ 5-դռնանի մոդելներով: Մեքենան կունենա նաեւ լուսադիոդային օպտիկա, փոխանցում է RuNews24-ը:

Փորձագետները նշում են, որ Peugeot-ը սեփական էլեկտրամոբիլ կարտադրի մրցակիցների պատճառով: 2017-ին կներկայացվեն Citroen C3, VW Polo եւ Ford Fiesta մեքենաները: