Ամերիկյան Consumer Reports պարբերականը հրապարակել է ամենաանապահով ավտոմեքենաների վարկանիշը, որտեղ առաջին անգամ տեղ է գտել Tesla Motors ֆիրման։ Ընդ որում էլեկտրական մեքենաների արտադրողը զբաղեցրել է վարկանիշի 25-րդ հորիզոնականը, հայտնում է Motor–ը։

«Tesla Model X -ի քրոսօվերը բազմաթիվ խնդիրներ ունի՝ այդ թվում էլեկտրական դռների աշխատանքի հաճախակի խափանումներ։ Բացի դրանից մեքենատերերը գանգատվել են սալոնում ջրի թափանցման դեպքերից եւ կլիմատ քոնթրոլ եւ մուլտիմեդիա համակարգերի աշխատանքի թերացումներից»,- ասված է հետազոտության մեջ։

Վարկանիշում առաջին տեղը նորից զբաղեցրել է Lexus ընկերությունը, որն արդեն չորրորդ տարին  հաջորդաբար այս վարկանիշի առաջատարն է։ Երկրորդ տեղում դարձյալ «Տոյոտան» է, իսկ երրորդ հորիզոնականն այս անգամ զբաղեցրել է Buick ապրանքանիշը։