Ավտոարտադրող Tesla Motors ընկերությությունը 2016 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով սպասվածից ավելի եկոմուտ է գրանցել. այն կազմել է 2,3 մլրդ դոլոր սպասվող 1,9 մլրդ-ի փոխարեն: Տվյալներն ներկայացվել են ընկերության հաշվետվությունում:

Bloomberg-ի կանխագուշակած վնասի փոխարեն ավտոարտադրողի զուտ շահույթը կազմել է 21,9  մլրդ դոլար՝ անցած տարվա 230 մլն դոլարի վնասի դիմաց: Այսպիսով, ընկերությունը 2013 թվականից այս կողմ առաջին անգամ եռամսյակային եկամուտ է գրանցել: Հաշվետվությունը հրապարակելուց հետո Tesla Motors-ի բաժնետոմսերն աճել են  5,7%-ով:

Բացի դրանից Tesla-ն նաեւ մեքենաների թողարկման հետ կապված պլանն է կատարել. ընկերությունը 24,5 հազար մեքենա է թողարկել՝ պլանը գերակատարելով 321 մեքենայով: Մինչեւ տարվա վերջ ավտոարտադրողը պլանավորում է եւս 25,5 հազար մեքենա թողարկել:

2016 թվականի երրորդ եռամսյակում Tesla Motors-ը հայտարարեց արեւային մարտկոցներ արտադրող SolarCity ընկերությունը 2,6 մլրդ դոլարով գնելու մասին: Այս գործարքին դեմ էին ընկերության մի քանի բաժնետերեր, սակայն Tesla-ի ղեկավար Էլոն Մասքը չհրաժարվեց այդ պլանից: