Tesla Motors-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը տան տանիք է ներկայացրել՝ ներկառուցված արեւային մարտկոցներով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Business Insider-ը:
Նշվում է, որ մարտկոցները գրեթե անտեսանելի են: Ընկերությունը տանիքի չորս տարբերակ է առաջարկում, այդ թվում՝ աղյուսից եւ ապակուց:
Մասկի խոսքով՝ տանիքը կարող է ամբողջ տունը 100%-ով սնուցել վերականգնվող էներգիայի աղբյուրով:
Բացի այդ, ընկերությունը ներկայացրել է կատարելագործված Powerwall 2 էներգիայի կուտակիչը:




























