Երեւանում հոկտեմբերի 31-ին հայ-կորեական միջազգային գիտաժողով է բացվել՝ «Փոխըմբռնման նոր հնարավորություններ եւ մշակութային համագործակցություն Հայաստանի եւ Կորեայի միջեւ» խորագրով:

Միջոցառումը կազմակերպել է Կովկասի ինստիտուտը՝ Սլավոնա-եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի (KASEUS) եւ Կորեայի հիմնադրամի (KF) հետ համատեղ:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են Հայաստանի եւ Կորեայի միջեւ աշխարհաքաղաքական նմանությունը, երկկողմ քաղաքական հարաբերություններ ներկա մակարդակը:

Զեկույցներով հանդես են գալու Սլավոնա-եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի նախագահ Հոնգ Վան Սուկը, Հանյանգի համալսարանի պրոֆեսորներ Ջանգ Սե Ջինը եւ Փարք Յանգ Իյունը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը: