Audi ընկերությունը դիզելային սկանդալի պատճառով հետաձգել է  նոր Q4 քրոսովերի եւ A3 մոդելի նոր սերնդի վաճառքը, հայտնում է «Կոմերսանտը»:

Պարբերականը, վկայակոչելով գերմանական ընկերությունում իր աղբյուրները, հայտնում է, որ այդ նախագծերը պլանավորված գրաֆիկից հետ են մնում: Ակնկալվում է, որ նոր Audi A3-ը շուկա դուրս կգա 2019-ին, իսկ քրոսովերը՝ 2021-ին:

Audi-ն պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն աղբյուրները հայտնում են, որ դրա պատճառն այն է, որ ընկերությանը ժամանակ է անհրաժեշտ շարժիչները նոր չափանիշներին համապատասխանեցնելու համար, որի անհրաժեշտությունն առաջացել էր դիզելային սկանդալից հետո: