Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կարծում է, որ անհրաժեշտ են նոր խթաններ, որոնք կարող են ակտիվացնել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհրաժեշտ է այնպես անել, որ ամերիկյան վարչակազմի առաջիկա փոփոխությունից հետո վակուում չառաջանա, քանի որ հիմա մեզ հրատապ անհրաժեշտ են նոր խթաններ Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցությունների համար»,- ասել է նախարարը Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցերով գերագույն հանձնաժողովի համակարգող Ռիադ Հիջաբի հետ բանակցություններից հետո:
Շթայնմայերի խոսքով՝ խաղաղ կարգավորման ճանապարհին առաջին քայլը եղել եւ մնում է հրադադարի ռեժիմը: «Առավել եւս կարեւոր է պայքարողիներին «Ան Նուսրա» ճակատից առանձնացնելը»,- նշել է նախարարը:




























