ԱՄՆ Միչիգանի նահանգի ոստիկանական վարչությունը փորձարկում է կատարել, որի նպատակն է եղել պարզել, թե որոնք են General Motors, Ford եւ Fiat Chrysler Automobiles (FCA) ավտոընկերությունների ամենաարագ ծառայողական մեքենաները, հայտնում է USA Today-ը:
Մեքենաները գնահատել են 3 չափանիշերով՝ արագություն հավաքելու դինամիկայով, առավելագույն արագության եւ արգելակման հնարավորություններով:
Առաջին կատեգորիայում հաղթել է Police Interceptor-ի սեդանը, որը կառուցված է Ford Taurus-ի բազայի վրա: 3.5 լ ծավալով, V6 տուրբո շարժիչով 4-դռնանի սեդանը տեղից մինչեւ 60 մղոն/ժամ արագություն (96 կմ/ժ) է հավաքում 5.7 վայրկյանում: Համեմատության համար նշենք, որ ոստիկանական Chevrolet Caprice-ը այդ արագությունը զարգացնում է 6.11 վայրկյանում:
Ընդ որում, ծառայողական Caprice-ը ամենաբարձր առավելագույն արագություն ունեցող մեքենան է՝ 155 մղոն/ժամ (255 կմ/ժ): Ford Taurus-ի եւ Dodge Charger-ի առավելագույն արագությունը 5 մղոնով պակաս է:
Փորձը ցույց է տվել, որ Charger-ը ամենալավ արգելակման հնարավորություններն ունի:




























