Շվեդիան հանդես է գալիս ԵՄ միասնական բանակի ստեղծման դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Ստեֆեն Լեւենը:

«Մենք եւս մեկ այդպիսի ընդհանուր նախագծի կարիք չունենք: Մենք կարող ենք անվտանգության հարցերով ավելի սերտ համագործակցել, օրինակ՝ պայքարել ահաբեկչության դեմ: Սակայն ընդհանուր բանակը չի դառնա առաջքայլ»,- նշել է Լեւենը:

Չեխիան եւս պատրաստ է ԵՄ-ում անտանգության հարցերով համագործակցության քննարկմանը, պարզաբանել է Չեխիայի վարչապետը: «Ընդհանուր բանակը չի կարողանա փոխարինել ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի առանձին անդամ երկրների տարածքային պաշտպանությանը: Սակայն կարծում ենք, որ անվտանգության եւ պաշտպանության ասպարեզում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն ունենք, օրինակ՝ ԵՄ-ի միավորված ուժերի տեղակայման հնարավորությունը: Կարծում եմ, որ դեկտեմբերյան գագաթնաժողովում այս հարցով հատուկ առաջարկ կարվի»,- ասել է Սոբոտկան: