Լիբիայի ափերից ոչ հեռու միգրանտներ տեղափոխող 2 նավերի խորտակման հետեւանքով զոհվել է 239 մարդ, հայտնում է BBC-ն:

«Նավը, որի վրա 140 մարդ է եղել, խորտակվել է, փրկվել է միայն 29 մարդ»,- ասել է ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչը:

Երկրորդ խորտակված նավից փրկվել է 2 կին: Նրանց խոսքով՝ նավի վրա ավելի քան 100 մարդ է եղել:

ՄԱԿ տվյալներով՝ 2016-ի ընթացքում Միջերկրական ծովում խեղդվել կամ անհետ կորել է 4220 մարդ: