Հանրապետական Դոնալդ Թրամփը «ԱՄՆ նախագահի պաշտոնի համար աննախադեպ անհամապատասխան թեկնածու է»: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդայում Հիլարի Քլինթոնի աջակցության ակցիայի ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Դուք ծիծաղում եք, բայց ես չեմ կատակում: Խառնվածքով նա չի համապատասխանում գլխավոր գերագույն հրամանատարի դերին»,- ասել է Օբաման եւ հավելել, որ եթե իրենք հաղթեն Ֆլորիդայում, իրենք կհաղթեն այդ ընտրությունները:

Մայամիում, որտեղ տեղի է ունեցել ակցիան, ապրում են հազարավոր լատինամերիկացիներ, որոնք աջակցում են Քլինթոնին եւ դեմ են Թրամփի առաջարկած կոշտ միգրացիոն քաղաքականությանը: